Անվճար հաշվիչ

Ո՞ր հարկային ռեժիմն է ձեռնտու

Գրեք ձեր տարեկան եկամուտն ու ծախսերը և տեսեք, թե որ ռեժիմում որքան հարկ կվճարեք և որքան կմնա ձեզ։

Ինչպես է հաշվվում

  • Միկրոձեռնարկատիրություն՝ եթե նախորդ տարվա շրջանառությունը ≤ 24 մլն դրամ և գործունեությունը բացառված չէ (առևտուր, խորհրդատվություն, ՏՏ, Երևանում հանրային սնունդ և այլն բացառված են)։ ԱԱՀ, շահութահարկ, շրջանառության հարկ չի վճարվում։
  • Շրջանառության հարկ՝ մինչև 115 մլն դրամ շրջանառության դեպքում, դրույքը և ծախսերի նվազեցումը՝ ըստ գործունեության (տե՛ս շրջանառության հարկի հաշվիչը)։ ԱՁ-ն վճարում է նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ։
  • Ընդհանուր ռեժիմ՝ ԱԱՀ 20% (վաճառքի ԱԱՀ − գնումների ԱԱՀ), շահութահարկ՝ ՍՊԸ 18%, ԱՁ 23%։
  • ԱՁ-ի սեփական վճարներ՝ սոցիալական վճար (շրջանառության հարկի դեպքում՝ ամսական 5 000 դրամ, ընդհանուր ռեժիմում՝ շահույթի 5%, 6 մլն-ից ավելի՝ 10% − 300 000, առավելագույնը 1 050 000 դրամ, միկրոյի դեպքում՝ կամավոր), դրոշմանիշային վճար (տարեկան 12 000 դրամ, 12 մլն-ից ավելի եկամտի դեպքում՝ 120 000) և առողջության ապահովագրություն (2026-ին՝ 129 600 դրամ)։
  • ՍՊԸ-ի շահույթը սեփականատիրոջը բաշխելիս պահվում է 5% շահաբաժնի հարկ։ ԱՁ-ի շահույթը կրկին չի հարկվում։
  • «Ձեզ կմնա»՝ եկամուտ − ծախսեր − հարկեր (ենթադրվում է, որ ամբողջ շահույթը բաշխվում է)։

Աղբյուր՝ ՀՀ հարկային օրենսգիրք (ARLIS, 2026 թ. հուլիսի փոփոխություններով), հոդվածներ 59, 63, 105, 125, 150, 253–272, «Կուտակային կենսաթոշակների մասին», ՀՕ-245-Ն, ՀՕ-459-Ն օրենքներ։ Հաշվարկը մոտավոր է և տեղեկատվական. հաշվի չեն առնված աշխատողների աշխատավարձն ու հարկերը, հիմնական միջոցները, գույքահարկը, տարվա ընթացքում ռեժիմի փոփոխությունը և այլ հատուկ դեպքեր։ Ռեժիմ ընտրելուց առաջ անպայման խորհրդակցեք հաշվապահի հետ։

Ճշգրիտ հաշվարկի և ռեժիմի ընտրության համար կապվեք մեզ հետԶանգահարել
Զանգահարել WhatsApp